10 Հուլիսի 2008, 740 - Ա
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված համաձայնագրի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 14-ը Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտե ներկայացնել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա մուտք գործելուն և նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների սեփական նախագիծ-ժամկետացանկը: