Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2008, 738 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ-ԷՋԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 12.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «11. Իրավաբանական տերմինաբանության զարգացում», «12. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում» և «13. Պաշտոնական հայտարարություններ» կայք-էջի ստեղծում և վարում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը բաշխել հետևյալ կերպ`

1) իրավաբանական տերմինաբանության զարգացում` 13000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում` 23000.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) «Պաշտոնական հայտարարություններ» կայք-էջի ստեղծում և վարում` 35000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի: