Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2008, 734 - Ն

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ N 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2008 թվականի օգոստոսի 24-ին Արարատի մարզի N 17 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15134610 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 5946925 դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 4 հավելվածի:

4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2008 թվականի օգոստոսի 24-ին Արարատի մարզի N 17 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրության նախապատրաստման ու անցկացման համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` համաձայն N 5 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: