10 Հուլիսի 2008, 725 - Ա
ՎԱՀԵ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով թավջութակահար Վահե Ռոստոմյանի` երաժշտական կատարողական արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական երաժշտարվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Վահե Ստեփանի Ռոստոմյանին (ծնվ.` 1983 թ. հուլիսի 20-ին, քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 24) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2009 թվականի աշնանային զորակոչը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր