9 Դեկտեմբերի 2004, 1704 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Թույլատրել՝
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխմանը համապատասխան` նույն հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ավելացված հատկացումների հաշվին մարել 2003 թվականի արդյունքներով նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով առաջացած` պարտքերը` 10005.4 հազ. դրամի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի
03 ենթախմբի «01. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել դատարանի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը՝ 342.5 հազ. դրամի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 01 ենթախմբի «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գծով նախատեսված հատկացումների հաշվին մարել կոմիտեի` նույն ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը՝ 930.2 հազ. դրամի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: