10 Հուլիսի 2008, 720 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.4 հեկտար վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների կառուցման համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխելը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։