4 Փետրվարի 2004, 153 - Ն
ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Եր—ան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.
բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.
գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակին հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։