Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2004, 1692 - Ն

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության, կենդանիների ու բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար բույսերի սնուցման և հողի բերրիության բարձրացման նպատակով օգտագործվող հանքային պարարտանյութերի վտանգավորության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել հանքային պարարտանյութերի արտադրման և իրացման, ինչպես նաև դրանց մեջ թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները սահմանող սանիտարական կանոնները և նորմերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից երկու տարի հետո։