10 Հուլիսի 2008, 733 - Ա
«ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 526 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայության «Ճանապարհաշինություն» և «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկները հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետությանը Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Մշակույթ», «Ճանապարհաշինություն», «Աղետի գոտի» ծրագրերն իրականացնող պետական հիմնարկներ ստեղծելու մասին» N 526 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «Մշակույթ,» բառը.
2) որոշման վերնագրում և 1-ին կետում «Աղետի գոտի,» բառերը փոխարինել «Դպրոցաշինություն» բառով.
3) որոշման 1-ին կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը: