10 Հուլիսի 2008, 719 - Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 92,568.8 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` որոշման հավելվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա: