Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 152 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ի գիտություն ընդունելով Երևանի խորհրդի 2004 թվականի փետրվարի 2-ի «Երևան քաղաքի 2004 թվականի համաքաղաքային նշանակության ծախսերի կատարման մասին» N 1/3 որոշումը` հաստատել Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում կատարվող վճարներից ստացվող եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի 2004 թվականի նախահաշիվը` 368,194.3 հազ. դրամ գումարով, սահմանելով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի հետևյալ ուղղությունները՝

ա) բարեկարգման աշխատանքներ,

բ) փողոցների սանիտարական մաքրում,

գ) արտաքին լուսավորության ցանցի պահպանում և շահագործում,

դ) ջրային կառույցների պահպանում և շահագործում,

ե) մարզամշակութային հիմնարկների պահպանում,

զ) թափառող կենդանիների վնասազերծում,

է) նախորդ տարիների պարտքերի մարում:

2. Թույլատրել Երևանի խորհրդին սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվի ծախսերի ընդհանուր գումարի և ուղղությունների շրջանակներում ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից սույն որոշման համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման համամասնությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023