3 Հուլիսի 2008, 681 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները` 1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության`
ա. 1-ին կետը, 7-րդ կետի «ա» ենթակետը և 8-րդ կետի «ը» ենթակետը «պետական սեփականություն հանդիսացող ջրային» բառերից հետո լրացնել «և ոչ մրցակցային ջրամատակարարման» բառերով,
բ. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ոլորտում ֆինանսական ռազմավարության մշակում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և կառավարում»,
գ. 8-րդ կետի «ը» ենթակետը «բաժնեմասի» բառից հետո լրացնել (գույքի) բառով,
դ. 8-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«ժ) կարգավորվող սակագների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում».
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում`
ա. ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչությունը վերակազմակերպել բաժանման ձևով` ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության և արտաքին կապերի բաժնի,
բ. ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչությունը վերանվանել ֆինանսատնտեսագիտական վարչություն,
գ. հանել «Տեսչական վերահսկողության վարչություն» բառերը:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: