Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2008, 677 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գրությունը, ինչպես նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Երևանի Ծարավ աղբյուրի N 55 Ա հասցեում` «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հողամասից` 12750.5 քառ. մետր հետ վերցնել և այն իրեն ամրացված շենքերով, շինություններով նվիրաբերել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինություն» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:

2. Սահմանել, որ`

1) Երևանի Ծարավ աղբյուրի N 55 Ա հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի նկատմամբ uեփականության իրավունքը ձեռք է բերում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը.

2) Երևանի Ծարավ աղբյուրի N 55 Ա հասցեում կառուցվող բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները (այդ թվում` դեռևu չկառուցված կամ կիuակառույց բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները) կարող են oտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման և uպաuարկման համար տրամադրված հողամաuի կադաստրային արժեքը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից uահմանված կարգով վճարելուց հետո:

3. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել uույն որոշմամբ հատկացվող հողամասի սահմանների ճշտման և քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման, համապատաuխան քաղաքաշինական փաuտաթղթերի հաuտատման, համաձայնեցման, ինչպեu նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: