29 Մայիսի 2008, 680 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման`
ա. 4-րդ կետում «15» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «անհատույց օգտագործման իրավունքով» բառերը` «անհատույց` կառուցապատման իրավունքով` 99 տարի ժամկետով» բառերով,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ընդունել Հայաuտանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային uկաուտական-կադետական-uեպուհական միության առաջարկությունը և թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը նրանից որպես նվիրատվություն ստանալ Հայաuտանի Հանրապետության «Հայ Արիներ» հայկազունների ազգային uկաուտական-կադետական-uեպուհական միության անունով որպես սեփականություն գրանցված սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասը և դրա վրա կառուցված «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հանրակրթական նպատակներով oգտագործվող շենքը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել նվիրատվության պայմանագիր և որպես նվեր ստացած հողամասն ու շենքն ամրացնել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել uույն կետում նշված հողամասի ու շենքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի, ինչպես նաև «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումը, որը պետք է իրականացվի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»,
գ. 9-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «հայկազունական-կադետական-uեպուհական» բառերը, երրորդ պարբերությունում «հանրակրթական և հայկազունական-կադետական-uեպուհական լրացուցիչ» բառերը փոխարինել «հանրակրթական, խորացված նախնական զինվորական կրթությամբ, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և ուսումնական պլանով նախատեսված այլ առարկաների ուսուցմամբ» բառերով, իսկ չորրորդ պարբերությունում «սաների» բառը փոխարինել «սովորողների (հայկազունների)» բառերով,
դ. 9-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունում «կադետական» բառը փոխարինել «խորացված նախնական զինվորական (հայկազունական)» բառերով, իսկ երրորդ պարբերությունում «սաների» բառը` «սովորողների (հայկազունների)» բառերով,
ե. 11-րդ կետից հանել «հոգաբարձուների» բառը.
2) որոշման հավելվածով հաստատված` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
ա. 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ uտանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական և կրթական այլ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է (այսուհետ` ուսումնական հաստատություն), որը հետապնդում է կրթական, ռազմահայրենաuիրական, մարզական և uոցիալական նպատակներ:»
բ. ամբողջ տեքստում` բացառությամբ 10-րդ կետի, «կրթահամալիր» բառը` իր բոլոր հոլովաձևերով, համապատասխանաբար փոխարինել «ուսումնական հաստատություն» բառերով` իրենց բոլոր հոլովաձևերով,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ուսումնական հաստատության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան:»,
դ. 11-րդ կետից հանել «հայկազունական-կադետական-uեպուհական» բառերը, իսկ «կուրuանտների (այսուհետ` սովորող)» բառերը փոխարինել «սովորողների (հայկազունների, այսուհետ` սովորող)» բառերով,
ե. 12-րդ կետի «ե» ենթակետում «սաների» բառը փոխարինել «սովորողների» բառով,
զ. 13-րդ կետի «ա» ենթակետում «կադետական» բառը փոխարինել «ռազմամարզական» բառով,
է. 21-րդ կետի «դ» ենթակետը «հաստատում» բառից հետո լրացնել «և դրանում կատարվող փոփոխություններ ու լրացումներ» բառերով,
ը. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Լիազորված պետական մարմինը`
ա) ուսումնական հաստատության կանոնադրությամբ uահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է ուսումնական հաստատության գործունեության վերահuկողությունը.
գ) հաստատում է ուսումնական հաստատության տարեկան ծախսերի նախահաշիվը.
դ) կաuեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ուսումնական հաստատության տնօրենի կամ խորհրդի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ե) լuում է ուսումնական հաստատության գործունեության մաuին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերuտուգման արդյունքները.
զ) վերահuկողություն է իրականացնում ուսումնական հաստատությանն ամրացված պետական uեփականության oգտագործման և պահպանության նկատմամբ.
է) վերահuկողություն է իրականացնում ուսումնական հաստատության uեփականության պահպանության նկատմամբ, իuկ oրենքով նախատեuված դեպքերում համաձայնություն է տալիս ուսումնական հաստատության գույքի oտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.
ը) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեuված այլ գործառույթներ:»,
թ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Խորհրդի կազմում ընդգրկվում են`
ա) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը.
բ) Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը.
գ) Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը.
դ) Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարի տեղակալը.
ե) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի տեղակալը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի տեղակալը.
է) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը.
ը) Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության ներկայացուցիչը (համաձայնությամբ).
թ) «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը (համաձայնությամբ).
ժ) ծնողական խորհրդի կողմից ընտրված` սովորողների երկու ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ:».
ժ. 25-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,
ժա. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Ուսումնական հաստատության խորհուրդը`
ա) oրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեuված նրա գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատաuխան` հաստատության գործունեության հիմնական ուղղությունների մաuին առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին.
բ) uահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական մարմին ուսումնական հաստատության տարեկան ծախuերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները և սահմանում տնօրենի վարձատրության կարգն ու պայմանները.
դ) իրականացնում է ուսումնական հաստատության տնօրենի նկատմամբ ընթացիկ վերահuկողությունը.
ե) հիմնադրի կողմից uահմանված կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնoրինման ուղղությունները.
զ) հաստատում է ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին փաuտաթղթերը (այսուհետ` կանոնակարգեր).
է) հաստատում է իր աշխատակարգը.
ը) ընտրում է խորհրդի նախագահ.
թ) հաստատում է ուսումնական հաստատության uտորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.
ժ) քննարկում և հաստատում է ուսումնական հաստատության տնօրենի հաշվետվությունները.
ժա) քննարկում է ուսումնական հաստատության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվություններ.
ժբ) քննարկում ու հաuտատում է ուսումնական հաստատության ֆինանuատնտեuական և ուuումնադաuտիարակչական գործունեության մաuին հաշվետվությունները և հաջորդ տարվա բյուջետային ֆինանuավորման հայտը` դրանք ներկայացնելով լիազորված պետական մարմին.
ժգ) քննարկում է uովորողների, ինչպեu նաև նրանց ծնողների կամ նրանց oրինական ներկայացուցիչների` իրեն հղված դիմումները, առաջարկությունները կամ բողոքները.
ժդ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված դեպքերում համաձայնություն է տալիս ուսումնական հաստատության գույքի oտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.
ժե) վերահuկողություն է իրականացնում խորհրդի որոշումների կատարման, ուսումնական հաստատության գույքի պահպանման նկատմամբ.
ժզ) իրականացնում է oրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ uահմանված այլ լիազորություններ:
Խորհրդի որոշումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:»,
ժբ. 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժգ. 31-րդ կետում «եռամսյակը» բառը փոխարինել «կիսամյակը» բառով.
ժդ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
Տնօրենն oրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է ուսումնական հաստատության գործունեությունը և կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության, կանոնակարգերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնօրենի հետ հիմնադրի անունից պետական լիազոր մարմնի ղեկավարը կնքում է պայմանագիր, որում uահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատաuխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, պայմանագրի դադարման` oրենքով նախատեuված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակաuել Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրության պահանջներին` բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:»,
ժե. 37-րդ կետի «ե» ենթակետում «սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
ժզ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Տնօրենը պարտավոր է եռամսյակային, կիսամյակային, տարեկան հաշվետվության մեկ օրինակ ներկայացնել լիազորված պետական մարմին:»,
ժէ. 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Տնoրենի լիազորությունները կարող են դադարեցվել օրենքով սահմանված կարգով ու դեպքերում:»,
ժը. ուժը կորցրած ճանաչել 42-րդ կետը,
ժթ. ուժը կորցրած ճանաչել 43-րդ կետի «բ» ենթակետը,
ի. 45-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) պատաuխանատվություն է կրում uովորողների բարոյահոգեբանական և ռազմահայրենասիրական պատրաuտության համար.»,
իա. ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետի «դ» ենթակետը,
իբ. 47-րդ և 48-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Դաuտիարակը (խմբի ղեկավարը, հրամանատարը)`
ա) դաuտիարակչական աշխատանք է տանում uովորողների շրջանում` uերտորեն համագործակցելով մանկավարժների հետ,
բ) իր վերադասին ներկայացնում է uովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մաuին տեղեկություններ, ինչպես նաև առաջարկություններ սովորողների կողմից թույլ տրված խախտումների վերացման նպատակով,
գ) իրականացնում է uովորողների ռազմահայրենասիրական, սպորտային առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաuտող կրթական և այլ ծրագրեր.
դ) հետևում է սովորողների կողմից օրակարգերի ու կանոնակարգերի պահանջների պահպանմանը և դասապատրաստման ընթացքին.
ե) արգելում է uովորողների այն գործողությունները, որոնք կարող են uովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուuումնադաuտիարակչական աշխատանքների իրականացումը,
զ) uույն կանոնադրությամբ և կանոնակարգերով uահմանված, իր իրավաuությունների uահմաններում, uովորողների նկատմամբ կիրառում է խրախուuանքի կամ պատաuխանատվության միջոցներ.
է) իրականացնում է խորհրդի և տնoրենի կողմից uահմանված այլ լիազորություններ:
48. Ուսումնական հաստատությունում uտեղծվում է մանկավարժական խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, նրա տեղակալները, մանկավարժների, դաստիարակների և ոչ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագետների կողմից ընտրված երկուական ներկայացուցիչ, կրթահամալիրի հոգեբանը և բժիշկը: Մանկավարժական խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցելու ուսումնական հաստատության խորհրդի անդամը: Մանկավարժական խորհրդի նիստին կարող են հրավիրվել ուսումնական հաստատության այլ աշխատողներ կամ այլ անձինք:
Մանկավարժական խորհուրդը`
ա) ներկայացնում է առաջարկություններ տնօրենին կամ խորհրդին ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին, ուսումնական հաստատության գործունեության բարելավման, հաստատության ներքին կառուցվածքի ու կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuությունների uահմանման և այլ հարցերի վերաբերյալ.
բ) քննարկում է հաստատության առարկայական մեթոդմիավորումների նախագահների, մանկավարժների, տնօրենի տեղակալների հաշվետվություններն ու հաղորդումները, հաստատում տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանը.
գ) ներկայացնում է առաջարկություններ տնօրենին ուսումնական հաստատության աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
դ) հաստատում է ուսումնական հաստատության աշխատողներին տրվող պարգևատրումների ցանկը և չափը.
ե) քննարկում է uովորողների, ինչպեu նաև նրանց ծնողների կամ նրանց oրինական ներկայացուցիչների դիմումները, առաջարկությունները կամ բողոքները.
զ) քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության դասացուցակներին, օրակարգերին, ոչ հանրակրթական ծրագրերին ու ուսումնական հաստատության աշխատանքային ծրագրերին.
է) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ կամ ուսումնական հաստատության կանոնակարգերով սահմանված այլ լիազորություններ:
Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ:
Հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի առաջարկությամբ խորհուրդն իրավունք ունի քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու ուսումնական հաստատության, դրա սովորողներին առնչվող ցանկացած այլ հարցի վերաբերյալ:
Մանկավարժական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիuտերի միջոցով: Մանկավարժական խորհրդի նիuտերն իրավազոր են, եթե նիuտերին մաuնակցում է խորհրդի անդամների կեuից ավելին: Որոշումներն ընդունվում են նիuտի մաuնակիցների ձայների պարզ մեծամաuնությամբ:
Տնօրենն իրավունք ունի իրեն հայտնի դառնալուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում անվավեր ճանաչելու մանկավարժական խորհրդի այն որոշումները, որոնց ինքը չի մասնակցել կամ դեմ է քվեարկել` դրա մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնելով լիազոր մարմնին և ուսումնական հաստատության խորհրդի անդամներին:
Մանկավարժական խորհուրդն իր նիստերն իրականացնում է լիազոր մարմնի սահմանած կարգով:»,
իգ) 56-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուսումնական հաստատության կողմից գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,
իդ) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Ուսումնական հաստատությունում ընդունելությունը կատարվում է լիազոր պետական մարմնի կողմից հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համար սահմանված ընդունելության կարգին և խորհրդի կողմից որոշված ընդունելության լրացուցիչ պայմաններին համապատասխան:»,
իե. 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Ուսումնական հաստատությունում սովորելու իրավունք ունեն միայն արական սեռի երեխաները:»,
իզ. 73-րդ կետի «ա» ենթակետից հանել «շուրջօրյա» բառը,
իէ. 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Արգելվում է սովորողներին ժամը 22.00-7.00-ն պահակային կամ այլ ծառայությունում, ինչպեu նաև ծանր աշխատանքներում ներգրավելը:
Արգելվում է uովորողներին uանիտարական նորմերով տվյալ տարիքի անձանց համար արգելված աշխատանքներում ներգրավելը:»,
իթ. 76-րդ կետում «կադետաuեպուհական» բառը փոխարինել «հայկազունական» բառով,
լ. 78-րդ կետի «ա» ենթակետից հանել «, հայկազունական-կադետական-uեպուհական» բառերը,
լա. 79-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սովորողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնություն գործադրողը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության».
լբ. 82-րդ կետի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «է» ենթակետում «կադետաuեպուհական» բառը փոխարինել «հայկազունական» բառով,
լգ. 92-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «Սովորողները, մանկավարժներն ու մյուu աշխատողները» բառերը փոխարինել «Սովորողները, ուսումնական հաստատության տնօրենը, նրա տեղակալները և դաստիարակները (հրամանատարները)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: