12 Հունիսի 2008, 695 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի ինն ամսում հատկացնել 120,000.0 հազ. դրամ, այդ թվում`
1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 3,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 117,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2008 թվականի ինն ամսում հատկացնել 200,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված սուբվենցիայի գումարի տրամադրման մասին Գյումրու քաղաքային համայնքի հետ կնքվելիք պայմանագրով սահմանել «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի հնարավոր լրամշակման և, անհրաժեշտության դեպքում, հուշարձանների պահպանության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցման աշխատանքների կատարման, վերականգնման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման և աշխատանքների հանձնման-ընդունման կարգերն ու ձևերը, ինչպես նաև դրանք իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։