Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2008, 685 - Ա

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Սաղաթել Ալեքսանյանին` 90.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 60.0 հազ. դրամ, Սուսաննա Ասլանյանին` 90.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Հարութ Ղարիբյանին` 60.0 հազ. դրամ և Արթուր Հովհաննիսյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հյուսիսային քաղաքացիական դատարանին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 420.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):