9 Դեկտեմբերի 2004, 1673 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, 23-րդ հոդվածի 8-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 5,066,475.8 հազ. դրամով.
բ) ծախսերի գումարն ավելացնել 5,066,475.8 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 7 և 8-րդ հոդվածների աղյուսակների, ինչպես նաև N 1 հավելվածի համապատասխան ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-4 հավելվածների:
3. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման NN 2-6 հավելվածների համապատասխան ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-5 հավելվածների:
4. Ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորման նպատակով Լինսի հիմնադրամի կողմից 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված դրամաշնորհի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 2,848,161.1 հազ. դրամ, որից`
ա) «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող ծրագրերի գծով` 2,007,149.6 հազ. դրամ, այդ թվում` «Ճանապարհաշինություն» ծրագրի գծով` 1,668,997.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով) և «Երևանի փողոցների վերանորոգում» ծրագրի գծով` 338,152.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
բ) «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող «Բնակարանաշինություն» ծրագրի գծով` 398,791.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
գ) «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող «Մշակութային օբյեկտների վերանորոգում» ծրագրի գծով` 442,220.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
5. «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ հատկացնել 7,300.0 հազ. դրամ (համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` սույն կետում նշված հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների), որից`
ա) «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնելու համար` 2,400.0 հազ. դրամ,
բ) «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնելու համար` 2,400.0 հազ. դրամ,
գ) «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնելու համար` 2,500.0 հազ. դրամ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: