9 Դեկտեմբերի 2004, 1671 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2005» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ալկոհոլային խմիչքը դրոշմավորելու համար «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում 2004 թվականի դեկտեմբերի 10-ից.
2004 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ ալկոհոլային խմիչքի «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչք արտադրողներին տրամադրվում են «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2004 թվականի դեկտեմբերի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա: