Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2004, 13 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՐՏԱՔՍՄԱՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև անձանց ընդունման և տարանցիկ տեղափոխման մասին (արտաքսման փոխհամաձայնություն)» համաձայնագրի կնքման առաջարկությանը: