Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2008, 663 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 360.0 հազ. դրամ, Ռուբեն Խալաթյանին` 30.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 90.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 210.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 90.0 հազ. դրամ, Վահագն Ավագյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 90.0 հազ. դրամ, Աշոտ Գրիգորյանին` 30.0 հազ. դրամ, Թելման Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 90.0 հազ. դրամ, Հարութ Ղարիբյանին` 30.0 հազ. դրամ և Գրիշա Հասրաթյանին` 120.0 հազ դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1200.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):