26 Հունիսի 2008, 662 - Ա
«ԱԹՀԳՕ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով և առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հա-
յաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` ուսումնական N 17 մասնաշենքի 5-րդ հարկի ձախակողմյան մասից 350 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, մինչև փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ավարտը, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպությանը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով հատկացված տարածքի համապատասխան անհատույց օգտագործման պայմանագրի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջոցների հաշվին: