Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2004, 1667 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) գործազրկության բազային նպաստի կրկնակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: