15 Մայիսի 2008, 654 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-80-Ն հրամանագիրը և «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը և 11-րդ հոդվածի 1-ին մաuի «բ», «գ» և «զ» կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի առկա գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրացուցիչ հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների առանձին վարչությունների և բաժինների համար uահմանել համապատաuխանաբար` մինչև 7 և 3 հաuտիքային միավորներ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: