Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2004, 1666 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի

«գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «02. Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և աշխատանքների շահագործման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին`

ա) «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացվող՝ կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, նպաստների բազայի ճշգրտման և վարման, գործազուրկների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, գործազուրկների բազայի ճշգրտման և վարման («Գործ» համակարգ) և հաշմանդամների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, հաշմանդամների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնման գծով պետական պատվերը՝ համաձայն N 2 հավելվածի.

բ) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 3 հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: