Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2008, 652 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և քաղաքացու սեփականությունը հանդիսացող 100 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որից` 40 հեկտար խոտհարք, 60 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխելը:

3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1287-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: