Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2004, 1665 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 235 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) գործազրկության բազային նպաստի չափը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: