Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2008, 644 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն ու դրա իրականացման կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով հաստատված հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի`

1) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 3-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերով.

ժա)

ժբ)

 

 

ժգ)

 

աչքի պրոթեզավորում

ձայնա­ստեղծ սարք

 

 

ատամների պրոթեզավորում (բացառու­թյամբ թանկարժեք մետաղներից պատ­րաստ­վածների)

պետական պատվեր իրականացնող պրո­թե­զա­օր­թոպեդիկ օգնություն տրամադրող կազմա­կերպություններ

 

».

պետական պատվեր իրականացնող ատամ­նաբուժական կազմակերպություններ

2) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 
4.

 

 

ա)

բ)

գ)

դ)

ե)

զ)

է)   

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՄԻՋՈՑՆԵՐ

 

ձեռնափայտ

հենակ

քայլակ

սուպինատոր

լսողական սարք

հաշմանդամի սայլակ

փոքր տրամաչափի սայլակ

 

 

 

պետական պատվեր իրականացնող պրոթե­զաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ

 

 

3) «IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնում «IV» թիվը փոխարինել «III» թվով, իսկ «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

դ)

 

վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում

պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: