Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2004, 1662 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերի մասին»

N 486-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) փաստացի թվի վրա հիմնվելով` կատարել ծրագիրն իրականացնող կազմակերպությունների համար սույն որոշման հավելվածներով հաստատված պետական պատվերի ծավալների ներքին վերաբաշխումներ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված ընդհանուր միջոցների սահմաններում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։