Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2008, 568 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցված` 570 քառ. մետր ընդհանուր մակերեսով և

77540 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել այդ տարածքներում բնակվող տեղաբնակ բնակիչներին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են նվիրառուների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 199.1-ին տողով.

199.1.

Երևանի Գրիբոյեդովի 1-ին նրբ., N 11 շենք

հատ

1

1075.4

 
1075.4

2) ցանկի «Ընդամենը» տողում «359854.4» թիվը փոխարինել «360929.8» թվով: