Կառավարության որոշումներ

22 Մայիսի 2008, 551 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 90,389.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 30,365.5 հազ. դրամ, ինն ամսում` 60,359.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: