18 Փետրվարի 2004, 150 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվանմամբ, ըստ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրերի (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գծով), բացվում են գանձապետական հաշիվներ.
բ) սույն որոշման «ա» ենթակետով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրերի համար բացված գանձապետական հաշիվներից ելքագրման միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բանկային հաշիվներին՝ նրա կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի.
գ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պատասխանատու է սույն որոշման համաձայն իրեն փոխանցված միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելու համար: