8 Մայիսի 2008, 640 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 749-Ա ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 561-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 685-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնoրինության շենքերում`
1) պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների կողմից զբաղեցված տարածքներն անժամկետ, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել իրենց ` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 2 հավելվածի.
3) կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել իրենց` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամuյա ժամկետում` uույն որոշման NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված կազմակերպությունների հետ կնքել անհատույց oգտագործման պայմանագրեր:
3. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների և կազմակերպություների գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` վերջիններիս միջոցների հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Տարածք տրամադրելու մասին» N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի «Տարածք տրամադրելու մասին» N 561-Ա որոշումները: