19 Հունիսի 2008, 637 - Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի նախագծման և տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհրդի 2008 թվականի ապրիլի 21-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Էգիս ԲՍԵՕՄ Ինթերնեյշնըլ» («Egis-BCEOM International») ֆրանսիական կազմակերպությունը (պայմանագրային գինը` 1768382.67 ԱՄՆ-ի դոլար` ներառյալ խորհրդատվական ծառայությունների արժեքը` 1326287 ԱՄՆ-ի դոլար, ոչ ռեզիդենտային շահութահարկը` 147 365.23 ԱՄՆ-ի դոլար, ոչ ռեզիդենտային ավելացված արժեքի հարկը` 294 730.44 ԱՄՆ-ի դոլար):