Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2004, 1650 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ ու 84-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 1015.5 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասերից 978.4 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 890.1 հեկտար, բնակավայրերի հողերի` 19.53 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 65.33 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 1.15 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.03 հեկտար, ջրային հողերի` 1.29 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Նոր Կեսարիայի գյուղական համայնքին` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցվող 978.4 հեկտար հողերից 75.96 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 37.09 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 5 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։