Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2004, 1647 - Ն

ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով լաքերի և ներկերի բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի ու առողջության, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով հաստատել լաքերի և ներկերի արտադրության և իրացման սանիտարական կանոնները և նորմերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո։