19 Հունիսի 2008, 623 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1632-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 0.306 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 0.032 հեկտարը` բնակելի կառուցապատման, 0.274 հեկտարը` հասարակական կառուցապատման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: