Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2008, 602 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 77-րդ հոդվածի 2-րդ մասերին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Նախկինում` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի անցած կամ այդ օրենքին համապատասխան վերահաշվարկված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների և նրանց ընտանիքի անդամների (այսուհետ` կենսաթոշակառուներ) կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով սահմանված պաշտոնային դրույքաչափերը:

3. Կենսաթոշակառուներին 2008 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման հետ միասին վճարել միանվագ վճար`

1) մինչև 2008 թվականի մարտի 1-ը կենսաթոշակի անցած կենսաթոշակառուներին` սույն որոշման 2-րդ կետով վերահաշվարկված ամսական կենսաթոշակի տարբերության քառապատիկի չափով.

2) 2008 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ կենսաթոշակի անցած կենսաթոշակառուներին` իրենց կենսաթոշակի անցած ամիսների թվից ելնելով յուրաքանչյուր ամսվա սույն որոշման 2-րդ կետով վերահաշվարկված ամսական կենսաթոշակի տարբերության չափով:

4. Սույն որոշման 2-րդ կետով վերահաշվարկված կենսաթոշակների և 3-րդ կետով նախատեսված միանվագ վճարի վճարումներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել 137,070.0 հազ. դրամ, այդ թվում` 82,242.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենսաթոշակներ» հոդվածով, որից` 2008 թվականի երրորդ եռամսյակում` 41,121.0 հազ. դրամ, և 54,828.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով, որից` 2008 թվականի երրորդ եռամսյակում` 54,828.0 հազ. դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից: