Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2008, 598 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խմելու ջրի ջրագծի և կոյուղու համակարգի ներքին ցանցերի հիմնանորոգման համար Աղավնաձորի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 50,000.0 հազ. դրամ, այդ թվում`

1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 1,500.0 հազ. դրամ` 2008 թվականի առաջին կիսամյակում.

2) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 48,500.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 22,000.0 հազ. դրամ և 2008 թվականի ինն ամսում` 35,000.0 հազ. դրամ։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խմելու ջրի ջրագծի և կոյուղու համակարգի ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքների գծով` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։