Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2008, 590 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Վանաձոր քաղաքի Մաշտոցի N 1 հասցեում գտնվող` 5264,74 քառ. մետր մակերեսով «Վանաձոր հյուրանոց» անավարտ շինարարության օբյեկտը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Մաշտոցի 1) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սամվել Գրիգորյանին (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գուգարքի շրջ., գ. Գուգարք, փող. 10, տուն 27 ա, անձնագիր` AC 0236360, տրված` 018-ի կողմից, 30.09.1998 թ.) (այսուհետ` գնորդ):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի մարտի 31-ին գնահատված գույքի արժեքը` 42366 հազ. դրամ,

բ. գույքի վաճառքի գինը` 42366 հազ. դրամ,

գ. որ, գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1423 հեկտար հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. 3 տարվա ընթացքում կատարել 110 մլն դրամի չափով ներդրում` հետևյալ համամասնությամբ` առաջին տարում` 40,0 մլն դրամ, երկրորդ տարում` 45,0 մլն դրամ, երրորդ տարում` 25 մլն դրամ,

բ. ներդրումներն ավարտելուց հետո ապահովել 25 աշխատատեղ, առաջին տարում` 15 աշխատատեղ, երկրորդ տարում ևս 5 նոր աշխատատեղ, երրորդ տարում ևս 5 նոր աշխատատեղ,

գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 278538 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի կադաստրային արժեքը վճարել «Վանաձորի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. Թույլատրել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Գյուլբենկյան 29 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 40.5 քառ. մետր մակերեսով և 204957 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք) և շենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ գույքի մակերեսին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

3) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության նշված գույքն օտարել աճուրդով:

5) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի մայիսի 15-ին գնահատված գույքի արժեքը` 5867 հազ. դրամ,

բ. գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 5867 հազ. դրամ:

6) Սահմանել, որ`

ա. աճուրդի հաղթողին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը,

բ. աճուրդի հաղթողը բաժնային սեփականության հողամասի իր բաժին կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի և հողի կադաստրային արժեքի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 85200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

8) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին: