Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2004, 1638 - Ն

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 266 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 266 որոշմանը համապատասխան դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք մնում են ռեզերվում` մինչև որոշման մեջ նշված ժամկետների լրանալը:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատված անձինք: