15 Մայիսի 2008, 462 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1224-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովոյի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 16.925 հեկտարը, այդ թվում` 0.625 հեկտար վարելահողը, 13 հեկտար խոտհարքը և 3.3 հեկտար արոտավայրը` փոխադրել անտառային հողերի կատեգորիա` անտառատնկման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր