Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2004, 1635 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 768-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերի մասին» N 768-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: