Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2008, 630 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովասարի գյուղական համայնքում և Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 2008 թվականի մարտի 21-22-ը տեղի ունեցած ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով դպրոցների շենքերին հասցված վնասները վերականգնելու համար Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից 2008 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 7,840.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 3,040.0 հազ. դրամ, և Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 4,800.0 հազ. դրամ:

2. Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարների ֆինանսավորումն իրականացնել նույն կետում նշված աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում: