25 Նոյեմբերի 2004, 1633 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն, ԱՊՐԻԼԻ 14-Ի N 466-Ա ԵՎ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 529-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 466-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման տեքստից հանել «Ախուրյան-Հայկաձոր» բառերը, իսկ «3000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «2500.0 հազ. դրամ» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին տեխնիկական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 529-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: