12 Հունիսի 2008, 580 - Ն
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված Վարկային համաձայնագիրը (Սևանա լճի բնապահպանական ծրագիր), ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության համար Սևանա լճի ռազմավարական նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Սևանա լճի բնապահպանական վարկային ծրագրով կառուցված օբյեկտների շահագործման և պահպանման ծախսերի իրականացումն ապահովելու է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Ընդունել ի գիտություն, որ 2010 թվականից սկսած` կիրառվող սակագների անբավարարության մակարդակի հետևանքով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ենթավարկի սպասարկման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կսուբսիդավորի ենթավարկի պարտավորությունների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սկզբունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև ենթավարկային պայմանագրի կնքումը: