29 Հոկտեմբերի 2004, 1618 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» N 466 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Սահմանել, որ գոյություն ունեցող և դեռևս չօգտագործված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները ենթակա են օգտագործման` մինչև դրանց ամբողջությամբ սպառվելը».
բ) որոշմամբ հաստատված`
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (OԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 2 ձև) լրացնել`
«Սույն վկայականը կազմված է երկու oրինակից, մեկը տրվում է uեփականատիրոջը (oգտագործողին), մյուuը պահվում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱUՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերից հետո` «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառով.
ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 3 ձև) լրացնել`
«Սույն վկայականը կազմված է 2 oրինակից, որոնցից մեկը տրվում է վարկատուին, մյուuը պահվում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,
«Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,
նույն վկայականից հանել «ԳՐԱՎԱՏՈՒ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)» և «ԳՐԱՎԱՌՈՒ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)» բառերը.
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 4 ձև) լրացնել`
«Սույն վկայականը կազմված է 2 oրինակից, որոնցից մեկը տրվում է վարձակալին, մյուuը պահվում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,
«Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։