Կառավարության որոշումներ

22 Մայիսի 2008, 575 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 227-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «2008 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» N 227-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետպաշտպանության նախարարի առաջին

տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)»,

բ. 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար».

2) որոշման N 2 հավելվածում`

ա. Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովի կազմում «Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել

«Է. Ապրիամով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ» բառերով,

բ. Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել

«Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ» բառերով,

գ. Արարատի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Է. Ապրիամով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել

«Ա. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ» բառերով,

դ. Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար» բառերը փոխարինել «Վ. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ» բառերով,

ե. Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմում «Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Կարապետյան - ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: