Կառավարության որոշումներ

5 Հունիսի 2008, 571 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունները (մրցույթներ ու աճուրդներ) կազմակերպող և անցկացնող հանձնաժողովի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 29-ին ու 2008 թվականի հունվարի 18-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1) սույն որոշման հավելվածի 4, 6, 7, 16 և 18-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «ԷՅԷՄՔԵՅ Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, 5-րդ, 8-15-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերում նշված տարածքների

ձեռք բերողներ են հանդիսանում համապատասխանաբար «Քառանիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոն Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սկառտա» և «Արդավի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, «Սենա-Արբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Սուրգար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Արևիկ-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը.»:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ կետերում նշված տարածքներում uեփականության և պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: