Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2004, 1616 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը և Երևան քաղաքի` տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակների հաստատման մասին» N 377 որոշման 1-ին կետը` Երևան քաղաքի պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակի մասով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: