22 Մայիսի 2008, 567 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «նախարարության աշխատակազմը,» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը» բառերով,
բ. 12-րդ կետի «թ» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,
գ. 12-րդ կետի «ժա» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել
«, ինչպեu նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,
դ. 12-րդ կետի «ժբ» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել
«, ինչպեu նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,
ե. 16-րդ կետից հանել «և Սփյուռքի հետ կապերի գործակալության» բառերը.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. I բաժնից հանել «Տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչություն» բառերը,
բ. II բաժնից հանել «Սփյուռքի հետ կապերի գործակալություն» բառերը,
գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.
«III. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին
Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե»:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1246-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: